Բարի Գալուստ “Քարարտ” ընկերության վեբ կայք
Մեր կայքի միջոցով դուք կարող եք մանրամասն տեղեկություն ստանալ բնական քարի և դրանից պատրաստված իրերի, ինչպես նաև մեր ձեռնարկության գործունեության և արտադրանքի վերաբերյալ:
Մեր ընկերության մասնագետները Ձեզ են առաջարկում քարե արտադրանք` նախատեսված երեսպատման, ինչպես նաև ինտերիերի և էքստերիերի ձևավորման համար: Մեր ընկերությունը բնական քարի արդյունահանումը իրականացնում է սեփական հանքերից: Հաճախորդի պատվերով մենք իրականացնում ենք քարի վերամշակում, շինարարության, երեսպատման, ինչպես նաև դիզայներական ձևավորման համար նախատեսված քարե իրերի պատրատում, որը բնական քարի արդյունահանման հետ մեկտեղ, ներառված է մեր ծառայությունների ցանկում:
Քարամշակման ժամանակակից սարքավորումների շնորհիվ մենք հնարավորություն ունենք պատրաստել տարբեր բարդության քարե իրեր` իրականացնելով քարի տարատեսակ մշակում` հղկում, փայլեցում, հնեցում, ինչպես նաև եռաչափ իրերի արտադրություն և այլ ծառայություններ: Հրավիրում ենք Ձեզ պատվիրելու սալեր, սալիկներ, բազրիքներ, բուխարիներ, սյուներ, քիվեր, որոնք ներկայացված են մեր կայքի համապատասխան բաժիններում:
“Քարարտ” ՓԲԸ-ի կողմից առաջարկվող քարե արտադրանքը տարբերվում է ոչ միայն իր գեղեցիկ տեսքով, այլ նաև բարձր որակով: Հայաստանի հյուսիս-արևելքում` Իջևան քաղաքում գտնվող արտադրական համալիրը առաջարկում է քարե արտադրանքի լայն տեսականի:
